Աջափնյակում 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ. «Անկախ դիտորդ»
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններինդաշինքը գրանցել է հետևյալ խախտումները. Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը: Դիտորդական խմբի պահանջով տարածքում սեղաններից կառուցվել է «պատվար», վստահված անձինք, դիտորդները և հանձնաժողովի անդամները հեռացվել են պատշաճ հեռավորության վրա: Դեպքն արձանագրվել է գրանցամատյանում: Նույն ընտրատեղամասում ավելի ուշ ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն արձագանքել կատարվածին: Դիտորդական խումբը ոստիկանություն է կանչել, որից հետո ԲՀԿ վստահված անձը հեռացվել է: Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին: Շենգավիթ վարչական շրջանի 8/5 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել 1in.am կայքի լրագրող Դիանա Դավթյանի աշխատանքը, երբ վերջինս, հարցազրույց վերցնելով հանձնաժողովի քարտուղարից, փորձել է զրուցել նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Նոր Նորքի 2/48 տեղամասում ԲՀԿ վստահված անձը շփվում է ընտրողների հետ, քվեարկելուց հետո ընտրողները ինչ–որ նշաններ են տալիս նրան։ Վստահված անձը շատ լարված է, անընդհատ դուրս է գալիս, խոսում հեռախոսով։ Մի շարք դեպքեր են գրանցվել նաև՝ կապված դիտորդների աշխատանքը խոչընդոտելու հետ: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ոստիկանություն կկանչի միայն այն բանի համար, որ դիտորդը, իր խոսքով, չարաշահել է լիազորությունները՝ նստելով հանձնաժողովի նախագահի աթոռին։ Շրջիկ խումբ է ուղարկվել, և ժամը 19:00–ի դրությամբ ոստիկանություն չի հրավիրվել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դեռ առավոտից ուշադրության կենտրոնում է պահել դիտորդին նրա տարբերվող արտաքինի պատճառով։ Նույն դիտորդը նկատել է խախտում, երբ քվեախցիկում երկու մարդ է եղել: Երբ փորձել է արձանագրել, հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, ապա վերջինս շարունակել է հոգեբանական ճնշում գործադրել և վիրավորանքներ հնչեցնել դիտորդի հասցեին: Ընդհանուր առմամբ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում դիտորդը չի կարողացել շարունակել աշխատանքն ու հեռացել է ընտրատեղամասից։ Շենգավիթ վարչական շրջանի 8/29 ընտրատեղամասում ևս լարված մթնոլորտ է առաջացել։ Հանձնաժողովի նախագահը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել դիտորդի հասցեին, ապա ոստիկանության աշխատակցին հրահանգել բացատրություն վերցնել դիտորդից՝ իբր վերջինս կեղծ ահազանգ է տվել։ Ոստիկանության աշխատակիցը հանձնաժողովի նախագահի հրահանգով փորձել է բացատրություն վերցնել, սակայն դիտորդը հրաժարվել է։ Հանձնաժողովի նախագահն այնպիսի սպառնալիքի մթնոլորտ է ստեղծել, որ դիտորդը նույնիսկ չի կարողանում խախտումների մասին գրառումներ կատարել գրանցամատյանում։ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36