«Կինոն թեժ է լինելու». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն ակնհայտ է դառնում, որ Փաշինյանն այս մեծ ու բարդ խաղում դաշնակից է ընտրել միայն ժողովրդին, ինչը մոտավորապես ուրվագծում է ապագա զարգացումները: Առավոտյան գրված ստատուսում հենց սրա մասին էի խոսել: Կինոն թեժ է լինելու, հատկապես ավագանու ընտրություններից հետո, երբ կլինեն հաղթողներ ու պարտվածներ: Քաղաքական այլ ուժերի գործը չափազանց բարդանում է... Նիկոլ Փաշինյանի դեմ համախմբվելը բարդ բան չէ, եթե չլիներ ժողովրդի գործոնը: Ահա և Նիկոլ Փաշինյանն այդ գործոնը մտցնում է խաղի մեջ ու հանուն արդարության, այն այսօր իր օգտին է: Ավագանու ընտրությունների տոկոսները բավական չափով պայմանավորելու են բոլորի ձայնի տոնայնությունը և բարձրությունը: Անորոշությունն իսկապես վճռելու է ժողովուրդը՝ ո՞ւմ, որքա՞ն և ինչի՞ համար է քվե տալիս: Բան չմնաց, մի քանի օր մնաց»: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30