Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Պաղեստինը պատրաստվում է Ղրիմը ռուսական ճանաչել

1678
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 15:25
Պաղեստինը պատրաստվում է Ղրիմը ռուսական ճանաչել

Պաղեստինը պատրաստ է Ղրիմը պաշտոնապես ռուսական ճանաչել: Այս մասին «Известия»-ին ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Նոֆալը:

Այդ հարցով քննարկումը, Աբդել Նոֆալի խոսքով, տեղի կունենա երկկողմ հիմքով կարևոր հարցերի քննարկման արդյունքում:

Նա նաև նշել է, որ Ղրիմի բնակիչներն օրինական ճանապարհով արտահայտել են իրենց կամքը:

«Մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունեցել Ղրիմում, և մենք հաստատում ենք Ռուսաստանի գործողություններին աջակցելու մեր դիրքորոշումը»,- ասել է դեսպանը: