2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել աշխարհում
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից: «Եթե հրատապ քայլերի չդիմենք, մինչև 2030-ը 5 տարին չլրացած 56 միլիոն երեխա կմահանա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի ղեկավար Լորենս Չենդին (Laurence Chandy). «1990-ականներից սկսած՝ մենք նշանակալի արդյունքների ենք հասել երեխաներին փրկելու գործում, բայց միլիոնավոր երեխաներ դեռ շարունակում են մահանալ իրենց ով լինելու և ծննդավայրի պատճառով: Պարզ միջոցներ կիրառելով, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, մաքուր ջուրը, էլեկտրականությունն ու պատվաստումները, մենք կարող ենք այդ իրականությունը փոխել միլիոնավոր երեխաների համար»: Իրավիճակը Հայաստանում Մանրամասները՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական էջում: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36