Հրազդանում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի լուսանկարները
1000
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 09:15
Ուշ գիշերին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բնակարան քաղաքացիների մուտքն արգելված է, քանի որ Երևանից ժամանում են սակրավորներն ու կինոլոգները: Պայթյունի հետևանքով բնակարանի պատն ամբողջովին փլուզվել է և լցվել փողոց: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Տարածքը հսկվում է ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից և այն ղեկավարում է Հրազդանի ոստիկանապետը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18