Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Թբիլիսիում
![]() Վրաստանում Հայաստանի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Սեպտեմբերի 10-ին՝ Թբիլիսիի գրողների տանը, կայացել է բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիրքը թարգմանել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, հայ և վրացի մտավորականներ: Տեղեկանք․ Սոնա Վանը հեղինակել է քնարախոհական բանաստեղծությունների ժողովածուներ («Լույսի ծվեններ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը»)։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն)։ «Լիբրետո անապատի համար» գրքի լեհերեն թարգմանվության համար արժանացել է Կլեմենս Յանիցկու անվան «Յանիցիուս» միջազգային մրցանակին»։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
