Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կբացատրե՞ք, թե ցորենի, ալյուրի ու կարագի թանկացումն ինչի՞ հետևանք է»․ Ոսկան Սարգսյան

585
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 00:10
«Կբացատրե՞ք, թե ցորենի, ալյուրի ու կարագի թանկացումն ինչի՞ հետևանք է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում ժողովրդի իշխանությունն է հաստատվել: Պետական որևէ մարմին կամ պաշտոնյա իշխանության տիրոջը՝ ժողովրդին, կբացատրի՞, թե վերջին օրերին Հայաստանում ցորենի, ալյուրի, հիմա էլ՝ կարագի թանկացումն ինչի՞ հետևանք է․ համաշխարհային շուկայում այդ մթերքները թանկացե՞լ են, նշված ապրանքների խոշոր ներկրողները գիշերը վատ երազ են տեսե՞լ, Բաթումիի, Փոթիի նավահանգիստներում վատ եղանա՞կ է, նավերը չե՞ն կարողանում բեռնաթափվել: Ժողովուրդն իրավունք ունի իմանալ»։