Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Սեպտեմբերի 1-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. «Ժամանակ»

367
Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 10:15
Սեպտեմբերի 1-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. «Ժամանակ»

«Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։

Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։

Ըստ ներկրողների՝ ցորենի ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու՝ մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ և այլն) գործազուրկ են դառնալու։

Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: