«Մերկելը թիրախավորել է ադրբեջանական գազը». Ադրբեջան կատարվելիք այցի մանրամասները
![]() Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա այցով տարածաշրջանում է: Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Մերկելը կքննարկի Կասպից ծովից Եվրոպա կապույտ վառելիքի մատակարարումների թեման, գրում է Reuters-ը: Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո Մերկելն այլընտրանք է փնտրում ռուսական վառելիքին՝ չնայած նրան, որ չի հրաժարավում «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազամուղի կառուցումից: Reuters-ը՝ վկայակոչելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է, որ Բեռլինը շահագրգիռ է «Հարավային գազային միջանցքի» կառուցման հարցում: Աղբյուրի խոսքով՝ Մերկելն ադրբեջանական իշխանությունների հետ կքննարկի մի շարք թեմաներ, որոնցից մեկը կդառնա Թուրքիայի միջով դեպի Եվրոմիություն ադրբեջանական գազի հետագա մատակարարումների համար ենթակառուցվածքների արդիականացման հարցը: Նշենք, որ անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը Գերմանիան գազի մատակարարումների հարցում Ռուսաստանի «պատանդ» էր անվանել՝ «Հյուսիսային հոսք-2»-ը «սարսափելի» համարելով: Իսկ օրերս ԱՄՆ-ը հայտարարեց այդ նախագծի մասնակիցների դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին: Հավելենք, որ Գերմանիան 2018թ. առաջին կեսին ներմուծել է ռուսական գազի 39%-ը: Մերկելն էներգետիկայի հարցերը քննարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցած հանգստյան օրերին: Այդ ժամանակ նա փորձել էր «հանգստացնել» «Հյուսիսային հոսք-2» նախագիծը քննադատողներին՝ վստահեցնելով, որ Ուկրաինան չի տուժի գազի տարանցման ցածր եկամուտներից: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
