Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հերիք է ասֆալտի վրա գյուղատնտեսություն զարգացնեն»․ Ոսկան Սարգսյան

437
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 21:15
«Հերիք է ասֆալտի վրա գյուղատնտեսություն զարգացնեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գյուղնախարարի անվտանգության գծով խորհրդականն ի՞նչ է անում, ումի՞ց է պաշտպանում գյուղնախարարի անվտանգությունը, գուցե Հայաստանում վխտող գյուղատնտեսական վնասատուների՞ց: Գյուղնախարարության հաստիքացուցակում 268 պաշտոն կա, որից 20-ը հիմա թափուր է: Նախարարության ապարատն ուռճացած է, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի դեղձի 20 հեկտար այգիները կալիֆոռնիական վահանակիր վարակից մասամբ չորացել են. վնասատուների դեմ պայքարի մի խորհրդատու չկա, որ այգեգործներին խորհուրդ տա, թե ի՞նչ թունաքիմիկատներով, ե՞րբ և ինչպե՞ս պայքարել այդ վնասատուի դեմ: Բուժանյութերի վաճառքի կետերում ոչ թե մասնագետներ, այլ՝ խանութպաններ են աշխատում, ովքեր թուրքական, չինական, հնդկական անորակ թունաքիմիկաները սաղացնում են գյուղացիներին, այդ գործին պատշաճ վերահսկող չկա: Երևանում, գյուղանախարարությունում 248 պաշտոնյան ինչո՞վ են զբաղվում, նրանց կեսին պետք է ազատել աշխատանքից, մի մասին էլ գործուղել գյուղեր, հերիք է ասֆալտի վրա գյուղատնտեսություն զարգացնեն: