Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմն ու Բելառուսն անվանել ժողովրդավարական պետություն
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել կառավարության կազմում: Բելառուսի նոր վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այժմ գլխավորում էր Զարգացման բանկը: Փոխվել են նաև բոլոր նախարարները։ Մինչ այս Բելառուսի վարչապետն էր Անդրեյ Կոբյակովը: Բացի այդ, Լուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, հաղորդում է «БелТА» գործակալությունը: «Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, միաժամանակ, շրջափակված ենք ժողովրդավարական երկու խմբերով՝ արևմուտքից և արևելքից: Հարավում ընդհանրապես ունենք ժողովրդավարություն, որից այն կողմ հնարավոր չէ պատկերացնել: Եվ Բելառուսում չի կարող լինել բռնապետություն»,- ասել է Լուկաշենկոն: Նշենք, որ օգոստոսի 7-ին բելառուսցի ուժայինները բերման ենթարկեցին և հարցաքննեցին տարբեր անկախ թերթերի մի շարք լրագրողների: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36