Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Պահանջում ենք կասեցնել դատավոր Ազարյանի լիազորությունները». ակտիվիստներ

370
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 13:30
«Պահանջում ենք կասեցնել դատավոր Ազարյանի լիազորությունները». ակտիվիստներ

Ակտիվիստները Բարձրագույն դատական խորհրդի գրասենյակի մոտ են՝ պահանջում են լիազորություններից զրկել դատավոր Ազարյանին: «Բոլորս ստորագրում ենք դիմումն ու փոխանցում ԲԴԽ-ին՝ նրա լիազորությունները կասեցնելու համար: ՀՀ-ին պետք չեն նման դատավորներ: Չմոռանանք նաև, որ Ազարյանն աշխատել է Քոչարյանի աշխատակազմում»,- ասացին ակտիվիստները:

Հիշեցնենք՝ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։