«Պատկան մարմինները պարտավոր են պաշտպանել Հայաստանն՝ անհայտ ծագմամբ գումարներով հրահրվող գործընթացներից». Վ. Հովակիմյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքում գրել է. Ողջ Երևանը խոսում է այն մասին, որ մեղադրյալ Քոչարյանի ընտանիքը գումար չի խնայում մեդիաներ և անհատներ գնելու համար: Այս լուրերին կարելի էր նշանակություն չտալ, եթե խոսքը որևէ գործարարի ընտանիքի մասին լիներ: Բայց իրավիճակն ավելի քան լուրջ է: Հիշեցնեմ, որ մեղադրյալ Քոչարյանն ու նրա ընտանիքը Երևան տեղափոխվելիս կատու անգամ չեն ունեցել: Պաշտոնը թողնելիս մեղադրյալի ընտանիքն արդեն միլիարդավոր դոլարների կարողություն է տնօրինել: Փաստորեն այսօր փորձ է արվում հանցավոր ճանապարհով ձեռքբերված գումարներով միջամտել Հայաստանի հասարակական կյանքին: Նույնն է, թե որևէ ահաբեկչական կազմակերպություն հնարավորություն ունենա մի քանի միլիարդ դոլար բերել Հայաստան ու սրտի ուզածն անել: ՀՀ օրենսդրությամբ Հայաստանը պաշտպանված է կեղտոտ գումարների ներհոսքից: Պատկան մարմինները պարտավոր են պաշտպանել Հայաստանն՝ անհայտ ծագմամբ գումարներով հրահրվող գործընթացներից: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24