Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Այնպիսի մարդու էր հանձնարարել դատը վարել, որ 1998-1999թթ. աշխատել է Քոչարյանի աշխատակազմում». Լևոն Բարսեղյան

426
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 23:40
«Այնպիսի մարդու էր հանձնարարել դատը վարել, որ 1998-1999թթ. աշխատել է Քոչարյանի աշխատակազմում». Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ է, որ Քոչարյանի որդիներից մեկը վերաքննիչի դատավոր չէր, թե չէ հաստատ ինքն էր լսելու գործի վերաքննությունը:

Այնպիսի մարդու էր հանձնարարել դատը վարել, որ 1998-1999թթ. աշխատել է Քոչարյանի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, 2001-2006 թթ. աշխատել է Քոչարյանի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ, 2006 թ-ն մարտ-հունիս ամիսներին աշխատել է Քոչարյանի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։

Դատավորի կենսագրականը ներկայացրի էջումս 7 օր առաջ, այս հանգամանքները քննարկելը իմաստ չուներ էն ժամանակ, որովհետև որոշումն արդեն կայացված էր:

ԲԴԽ ես, ինչ ես, էս գործին էս կենսագրությամբ դատավոր նշանակելն ի՞նչ է ձեր պանյատներով»: