Պատմական որոշում 20 տարվա բանակցություններից հետո. ինչ է ենթադրում Կասպից ծովի մասին հռչակագիրը (տեսանյութ)
![]() ԶԼՄ-ները պատմական որոշում են որակում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի առաջնորդների միջև օգոստոսի 12-ին կնքված հռչակագիրը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին, որի շուրջ աշխատանքները տարվել են ավելի քան 20 տարի: Այն, ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, պետք է դառնա տարածաշրջանում անվտանգության երաշխիք: Համաձայն փաստաթղթի՝ Կասպիցի ջրային մակերեսի հիմնական մասը շարունակում է մնալ կողմերի ընդհանուր օգտագործման տարածք, իսկ հատակն ու ընդերքը բաժանվում են հարևանների միջև՝ ըստ միջազգային իրավունքի հիման վրա կայացված պայմանավորվածությունների: Նավագնացությունը, ձկնորսությունը, գիտական հետազոտությունները և գլխավոր խողովակաշարերի անցկացումը կիրականացվեն կողմերի կողմից ձեռք բերված համաձայնությամբ: Լայնածավալ ծովային նախագծերի իրագործման համար պարտադիր պայման է դիտվում էկոլոգիական գործոնը: Որոշումը նաև բացառում է Կասպիցի վրա տարածաշրջանի երկրներից բացի այլ երկրի ռազմական ներկայությունը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
