Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը բաժին առ բաժին վերանորոգվում է. ԱՆ նախարար

968
Կիրակի, 05 օգոստոսի, 2018 թ., 20:10
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը բաժին առ բաժին վերանորոգվում է. ԱՆ նախարար

Սկսում ենք բաժին առ բաժին վերանորոգել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան), որը տասնյակ տարիներ գրեթե չի վերանորոգվել։

Վերանորոգումը կատարվելու է առանց հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու՝ միմիայն ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ։

Մենք կարևորում ենք ցանկացած պացիենտի հարմարավետությունը և առողջությունը՝ անկախ առողջական խնդրի բնույթից։

Հ.Գ. շնորհակալ կլինենք նոր մահճակալներ ձեռք բերելու հարցում օգնություն ցուցաբերելու դեպքում։