«Մշակույթի նախարարությունը միակ նախարարությունն է, որը ոչնչով չի զբաղվում». Արթուր Հայրապետյան
![]() Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մշակույթի նախարարությունը միակ նախարարությունն է, որը ոչնչով չի զբաղվում: Ով կարողացել է նախարարի դռանը հասնել, շուստրիությամբ կարողացել է փող թռցնել, մի բան փողի դիմաց արել է, ով էլ սովորություն չունի դուռ ծեծելու մնացել է անգործ կամ էլ երկրից դուրս է եկել ու օտարների համար աշխատել: Եթե այդ նախարարությունը ինքնանպատակ կառույց է և ում ասես գործ չունենալու դեպքում կարող ես բերել նստեցնել աթոռին ու նախարար կարգել, ուրեմն եկեք այդ նախարարութունը միացնենք կրթության և գիտության նախարարությանը, համ խորհրդականների, օգնականների, նաև մանր-մունր աշխատողները կկրճատվեն, կխնայենք պետական բյուջեն, համ էլ կրթության և գիտության նախարությունը ձեռի հետ յոլա կտանի: Եթե տարիներ շարունակ մարդիկ ասում էին, որ մշակույթի նախարարությունը մեզ պետք չէ, թող փակեն, չէի հասկանում, վիճում էի նրանց հետ, բայց երբ տեսնում ես, որ մշակույթի նախարարի աթոռը անկարևոր մի բան է դարձել, որովհետև մենք մատերի արանքով ենք նայել այդ նախարարությանը, և ում ասես կարող են նշանակել մշակույթի նախարար, ուզում եմ ասել՝ մարդիկ, դուք ճիշտ էիք, ես սխալվեցի: Չի կարելի մշակույթի նախարար նշանակել պատահական մեկին, որը ոչինչ չի հասկանում.. լավ մշակույթի մասին կարող ես շատ բան չիմանալ, բայց որ կառավարման ջիղ էլ չունես, ումն է պետք. հո մշակույթի նախարարը հեզիկ-նազիկ, համեստ նախարարի ֆիգուր չի աթոռին նստած, որ պետք է լինի լեզուների իմացությամբ մեկը.. Լավ, մշակույթի նախարարը բան չի հասկանում իր զբաղեցրած կառույցից՝ մշակույթից առհասարակ, դա պարզ է, բա լավ, մշակույթի նախարարը ունի օգնականներ, խորհրդականներ, տեղակալներ ու չգիտեմ ինչեր, դրանք ինչ գործ ունեն նախարարությունում, եթե նախարարին ոչնչով չեն օգնում: Մի շարք հարցեր եմ բարձրացրել, ոչ մի արձագանք: Այս ամառ օրով թատրոնները աշխատում են, և թատրոններում, հանդիսատեսին չեք հարգում, հարգելը ձեր գլխին, բայց գոնե դերասանների մասին մտածեք, օդափոխեք-հովացրեք բեմը, որ շոգից դերասանի ուշքը բեմի վրա չգնա: Հազար ասացի, որ թատրոններում կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք թատրոնը շինել են իրենց հոր բոստան ու իրենցից բացի այնտեղ ոչ մեկ իրավունք չունի գործ անելու: Հազար ասացի, ինչպես է պատահում, որ թատրոնների գեղղեկերն ու տնօրենները հարստանում են, իսկ դերասանները մնում են չոր աշխատավարձի հույսին: (Դերասանի աշխատավարձը չի հասնում ութսուն հազարի): Կրկին ասեմ, որ թատրոնների գեղղեկերը իրենց ապաշնորհ երեխաններով ու փեսաներով արմատներ են գցել թատրոններում ու թատրոնների դերասանների հաշվին հարստանում են ու փող դիզում: Գեղղեկերի հարցն էլ մնաց օդի մեջ: Բա դուք նախարարություն եք, փող եք տալիս թատրոններին, մի հատ թատրոններում չեք հետևում ինչ է կատարվում, սկսած փողերի լվացումից, վերջացրաց դերասանների ԱՂՔԱՏավարձով, չհաշված նավթալինոտ ներկայացումները, որ տարիներ շարունակ բեմ են բարձրացվում, որովհետև գեղղեկի միաձայն որոշումները անքննելի են: Կան գրական ամսագրեր, որոնք նախարարությունը փող է տալիս, որ ամսագրերը մի կերպ յոլա գնան, բա գրողը, եթե պետք է տպագրվի այդ ամսագրերում ու չստանա հոնորար, ինչպես ապրի: Լավ, ստեղծագործող մարդու մասին, երբ պետք է մտածեք: Հեռուստատեսություններով մշակույթի մասին հաղորդումներ գրեթե չկան, դա էլ հո կա, եթե ոչինչ չարվի: Գոնե էն, ինչ ունենք մշակույթի մասին կարելի է ցուցադրել հեռուստատեսությամբ, որ գոնե սերունդներ դաստիարակվեն, մարդիկ հեռուստատեսությամբ պետք է ճանաչեն գրողներին, որ նրանց հետաքրքրի գրողի գիրքը, պետք է տեսնի նկարիչներին, որ նկարչի կտավի մասին պատկերացում ստանա.. դերասաններին սերալներից գոնե գիտի, սերաիլներն էլ մարդկանց բթացնելու համար, ինչքան անորակ, կենցաղային թեմաներ ասես, որ չբերեցին ու թափով հեռուստադիտողներին փչացրեց, թե չէ, այնպես է ստացվում, որ վերջին քսան տարում ոչ գրող ենք ունենք, ոչ նկարիչ, ոչ.. ոչ.. որովհետև հեռսուստադիտողը տեսնում է եթերով բերանծուռ, աղավաղված հայերենով շոուներ, անունն էլ դնում են՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու անցնում, ու հավեսով սերունդներ են, որ փչացնում են իրենց տափակ հումորներով՝ ջան - ուրախություն: Աղբյուրը` Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
