Franck Muller-ի նախագահ Վարդան Սրմաքեշը հայտարարել է «Build Armenia» հիմնադրամի ստեղծման մասին
2149
Երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ., 13:35
![]() Franck Muller շվեյցարական ժամացույցների ընկերության հայկական ծագմամբ նախագահ, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս և բարերար Վարդան Սրմաքեշը հայտարարել է «Build Armenia» հիմնադրամի ստեղծման մասին, որն ուղղված է հայրենադարձությանը: Սրմաքեշի նախագծին արդեն որոշել են աջակցել տասնյակ հայ գործարարներ աշխարհի տարբեր երկրներից: Հիմնադրամի գործունեության համար սկզբնական փուլում կտրամադրվի մոտ 100 միլիոն դոլար: «Կարծում եմ, որ Հայաստանում նոր էներգիան և օրենսդրական դաշտի բարելավումը կնպաստեն ներդրումների հոսքին, ինչը կհանգեցնի լայնամասշտաբ հայրենադարձության»,- Asbarez-ը մեջբերում է Վարդան Սրմաքեշի խոսքը: Նրա խոսքով՝ հիմնադրամի գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Սրմաքեշը կոչ է արել մասնակցել նախագծին նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներին: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
