Բրազիլիայում տեսանկարահանել են մեկուսացված ցեղախմբերից մեկի վերջին ներկայացուցչին
![]() Բրազիլիայի Ռոնդոնիա նահանգում նկատել են մեկուսացված ցեղախմբերից մեկի վերջին ներկայացուցչին: Այս մասին հայտնել է Բրազիլիայի բնիկ ժողովուրդների պաշտպանության ֆոնդի (FUNAI) ներկայացուցիչը: Նա տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հնդկացին՝ կացնով ծառ կտրելիս: Հեռվից հեռո հնդկացուն հետևում են արդեն 22 տարի, գրում է Live Science-ը: FUNAI-ի ներկայացուցիչը հայտնե է, որ 1980-ականներին ֆերմերներն ու ապօրինի ծառահատողները հարձակվել են շփման մեջ չմտնող այդ ցեղախմբի վրա, շատերին սպանել ու հալածել: Ողջ մնացածներն էլ սպանվել են 1995-ին, հնարավոր է, անասնապահների հարձակումներից: Ողջ է մնացել միայն մեկ հնդկացի: Այժմ այդ տարածքը պետության հոգածության ներքո է: Երբ 1996-ին հնդկացու մասին իմացել են, պաշտպանները փորձել են շփում հաստատել նրա հետ, սակայն նա ընդառաջ չի գնացել և նետեր է արձակել իրեն մոտեցողների վրա: 2005-ին նրա հետ կապ հաստատելու փորձերը դադարեցվել են և որոշում է կայացվել նրա հեռվից հետևել՝ նրա համար երբեմն երբեմն գործիքներ ու սերմեր թողնելով: Գիտնականները նրան համարում են «փոսերի մարս», անի որ նա անտառում փոսեր է փորում՝ կենդանիներին ծուղակը գցելու և թաքնվելու համար: Survival International-ի տվյալներով՝ ամենաշատը Բրազիլիայում են ապրում քաղաքակրթության հետ շփում չունեցող մեկուսացած ցեղախմբեր: Ընդ որում, Ամազոնիայի տարածքում ապրում են 80 ցեղախմբեր: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
