Facebook-ի բաժնետոմսերի ռեկորդային անկում. տագնապալից նշան Ցուկերբերգի կամ ողջ ֆոնդային շուկայի համար
![]() Facebook-ի բաժնետոմսերն ԱՄՆ-ում հիմնական առևտրի փակումից անմիջապես հետո ընկել են 24%-ով: Ընկերության արժեքն ընկել է 150 միլիարդ դոլարով, իսկ ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 17 միլիարդ դոլարով: Անկումն ամերիկյան ֆոնդային շուկայի պատմության մեջ ամենախոշորն է դարձել: Ըստ հրապարակված տվյալների՝ 2018թ. երկրորդ եռամսյակում Facebook-ի եկամուտն աճել է 42%-ով՝ մինչև 13,2 միլիարդ դոլար: Արդյունքները չեն գոհացրել վերլուծաբաններին և ներդրողներին, ովքեր ակնկալել են 13,4 միլիարդ դոլար: Բաժնետոմսերի անկման պատճառով սոցցանցն ու իր հիմնադիրը կորցրել են 16,8 միլիարդ դոլար: Նման հաշվարկ է կատարել Bloomberg-ը: Գործակալությունը նաև նշել է, որ Ցուկերբերգը կարող է զրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդ տեղից: 2018թ. ընթացքում սոցցանցն արդեն մի քանի անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրիտանական վերլուծական Cambridge Analytica ընկերությունը, որը համագործակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ, հավաքել է սոցցանցի 87 միլիոն օգտատերերի տվյալները՝ վերջինների քաղաքական նախընտրությունները վերլուծելու համար: Սկանդալի պատճառով Cambridge Analytica-ն կորցրել է իր բոլոր հաճախորդներին, իսկ Ցուկերբերգն ստիպված է եղել ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
