ՊԵԿ նախագահը՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու մասին
«Էդ անձնավորությունն Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի, բայց ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն այնուամենայնիվ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Հիշեցնենք՝ MAMUL.am-ն իր «Ինչ է խոսում քաղաքը» բաժնում հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի մտերիմ-հովանավորյալ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Արթուր Գասպարյանը նշանակվել է Բագրատաշենի նոր մաքսապետ: «Ծառայողական քննություն եմ նշանակել՝ նրա անվան հետ կապված կոռուպցիոն մտահոգություններով, որն արտահայտել են մաքսակետի աշխատակիցներն՝ ըստ մամուլի»,- շարունակել է Անանյանը: Հիշեցնենք նաև, որ համաձայն շրջանառվող լուրերի, Արթուր Գասպարյանը հայտնի է սադիստական դրսևորումներով: Վերջին մեկ տարվա ընթացքում Գասպարյանը ծեծել է Նոյեմբերյանի մի բնակչի: Բացի այդ՝ մաքսակետի զննման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ աչքի է ընկել իր հայհոյախառն, կոպիտ վարվելակարգով և շարունակաբար մնացել է անպատիժ: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36