«Ի՞նչ է նշանակում՝ մեքենան 50 սմ առաջ կանգնեցնելու համար, 5000 դրամ տուգանք». Գևորգ Պետրոսյան
«Ի՞նչ է նշանակում՝ մեքենան 50 սմ առաջ կանգնեցնելու համար, 5000 դրամ տուգանք: Եկեք դրա մասին մտածենք. մեր երկրում տուգանքները համահունչ չեն բնակչության կենսամակարդին: Եթե ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, ու դրանով է ապրում, իրավունք ունի չէ՞ ավտո վարել ու որանքո՞վ է արդարացի չնչին խախտման համար տուգանելը, հետո էլ բռնագանձումը տարածելը նրա ունեցվածքի վրա: Կառավարությունը պետք է հիմնովին վերանայի տուգանային քաղաքականությունը»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն՝ ասելով, որ դեմ է կոսմետիկ կարգավորումներին, պետք է նոր, արդար համակարգ ստեղծվի. «Պետք է հասկանալ՝ սա ինչո՞ւ առաջացավ: Մարդիկ եղել են բարեխիղճ, հետո են դառե՞լ անբարեխիղճ, թե՞ ի վերուստ անբարեխիղճ են եղել: Եթե ՀՀ-ում 440 հազար մարդ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ու ամսական 1-2 խախտում է անում՝ դա կազմում է 15-20 հազար դրամ, ապա դա խայտառակություն է: Այսինքն, պետության քաղաքականությունը պետք է մարդկանց կյանքը բարեկեցիկ ու գրավիչ դարձնի»,- ասաց Մելքումյանը: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00