«ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել». Վանաձորի քաղաքապետը՝ Էդմոն Մարուքյանին
«Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց... Հերթը Վանաձորի քաղաքապետինն է»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն մարուքյանը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սոցկայքի իր էջում կոշտ արձագանքել է Մարուքյանի գրառմանը: «Իմ օլիմպիական համբերությունը համառորեն չարաշահող քաղաքական դաշտի՝ իրենց осетрина-ի տեղ դրած շերեփուկներին և օժանդակ բանվորուհիներին, որոնք ընտանեկան «սոխակի» դեր են կատարում, ուզում եմ հիշեցնել, որ օդում պտտվող համառ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել... դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք, նոր հրաժարական պահանջեք... Էդմոն Մարուքյանի արձագանքը չի ուշացել. նա կոչ է արել քաղաքապետին հրաժարական տալ. «ՀՀԿ-ի վանաձորյան թերմացքը փորձել է անդրադառնալ իր հրաժարականի մշտական պահանջին... Լավ կանեք ՀՀԿ ֆեյսբուքյան գրագիրներին սաստեք, թե չէ ինձ վրա հարձակվելուց Ձեր մանդատագող բնույթը չի փոխվում... Սպասում ենք հրաժարականիդ դիմումին»։ |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36