«Նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ և ոչ արդարացված». Բնապահպանության նախարարը՝ Ամուլսարի մասին
«Ամուլսարի շահագործման ուղղությամբ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արդեն սկսել է ստուգումները: Ստուգումները մի քանի բաղադրիչով է լինելու՝ և՛ բնապահպանական մասով, և փաստաթղթային առումով»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ստուգումների համար նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված: Նախարարի խոսքով՝ թեպետ ՀՀ օրենսդրությունը հանքարդյունաբերության գործունեությունը չի արգելում, սակայն կարծիք հայտնեց, որ «նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարանային չէ և երկարժամկետ գործունեությունը որևէ ձևով արդարացված չէ»: Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ բնապահպանները պայքարում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն ուղղված գործողութունների դեմ՝ պահանջելով դադարեցնել շինաշխատանքները: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ավարտվեց Ամուլսարի հանքի շահագործման թեմայով վարչապետի, բնապահպանների, «Լիդիանի» ներկայացուցիչների հետ հանդիպումը: Կառավարության ղեկավարի առաջարկը չգոհացրեց բնապահպաններին: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
10603.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
58102.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
12402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12802.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10501.05.2024, 21:54