Գեղամավանում սպանության գործով 2 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թ. հուլիսի 8-ին «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ-ից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի, կրծքավանդակի բազմակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանը, ով բժշկական կենտրոնում՝ նույն օրը՝ ժամը 21։55-ին, մահացել է: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում՝ կենցաղային հարցերի շուրջ համագյուղացիների միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ Հ. Զաքարյանին, դանակի գործադրմամբ, պատճառվել են նշված վնասվածքները։ Քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06