Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կալանավորվել է
03.07.2018-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: Այսպես, Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը՝ դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում: 2018 թվականի հուլիսի 2-ին՝ «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին՝ կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով՝ ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ: 05.07.2018-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել և Է. Բաբայանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30