Մինգեչաուրի ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել
884
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 14:35
Այսօր առավոտյան ադրբեջանական ժամանակով ժամը 8:25-ին կրկին հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Մինգեչաուրի ՋԷԿ-ում: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կրկին վթարվել է տրանսֆորմատորը: Տրանսֆորմատորի յուղը ծածկել է 400 քմ տարածք: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: Հիշեցնենք, որ հրդեհ էր բռնկվել նույն ՋԷԿ-ում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը: Ենթակայաններից մեկի տրանսֆորմատորի վթարի հետևանքով գրեթե ողջ Ադրբեջանը հոսանքազրկվել էր: Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր երկրի 39 քաղաքում, այդ թվում Բաքվում և Գյանջայում: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06