Սոլսբերիում «անհայտ նյութով» թունավորման նոր դեպք է գրանցվել
4241
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 12:50
Բրիտանական ոստիկանությունն այսօր հայտնել է Սոլսբերիում թունավորման նոր դեպքի մասին, հաղորդում է DW-ն: Ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 30-ին Էյմսբերի քաղաքում շենքերից մեկում անգիտակից վիճակում մի տղամարդ և մի կին է հայտնաբերվել: Ոստիկանությունը հայտնել է նաև, որ նրանք թունավորվել են «անհայտ նյութով»: Տուժածներն այժմ գտնվում են Սոլսբերիի հիվանդանոցում, նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մասնագետներն աշխատում են նյութի ծագումն սահմանելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ մարտի սկզբին Սոլսբերիում «Նովիչոկ» նյութով թունավորվել էին ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը: Մայիսին նրանք դուրս էին գրվել հիվանդանոցից: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18