Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել

1903
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 14:55
Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել

Իսպանիայում ուժայիններն սկսել են այսպես կոչված «հայկական մաֆիայի» դեմ հատուկ գործողությունները, հաղորդում է El Mundo-ն:

Twitter-ի էջում Կատալոնիայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ գործողություններին մասնակցում են հազարավոր իրավապահներ:

Իրավապահները մտադիր են ձերբակալել 142 մարդու, ինչպես նաև խուզարկումներ անցկացնել մայրաքաղաքում, Բարսելոնայում, Վալենսիայում և Ալիկանտեում:

Ոստիկանները հայտնել են, որ խոսքը հայկական խոշոր հանցախումբի մասին է:

Ներկայում ձերբակալվել է մոտ 100 մարդ:

Ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր խմբավորում ստեղծելու, թմրանյութի, ծխախոտի անօրինական շրջանառության, փողերի լվացման, սպառնալիքների, կաշառակերության, շորթման և մահափորձի համար: Հետաքննությանը մասնակցում են Եվրոպոլն ու Ինտերպոլը: