«Թիկնապահաթափ անել հարկատուներիս հաշվին «անվտանգ» շրջողներին». Էդմոն Մարուքյանը՝ վարչապետին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Պաշտոնապես դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով վերանայել պետական պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը։ Մասնավորապես, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ պետական պահպանություն տրամադրվում է՝ Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից: Նույն օրենքի կարգավորմամբ՝ վարչապետի նշված որոշումը ենթակա չէ հրապարակման: Ըստ այդմ, առաջարկել եմ առանց հրապարակելու խնդրո առարկա որոշում(ներ)ը՝ վերանայել և նեղացնել պետական պահպանությունից օգտվող պաշտոնատար անձանց շրջանակը՝ կրճատելով այն անձանց, ովքեր առանց իրական անհրաժեշտության երթևեկում են պետական մեքենաներով, փարոսիկներով, ուղեկցող մեքենաներով, թիկնապահներով, օգտվում այլ առավելություններից, ինչը հնարավորություն կտա զգալիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան (Ֆեյսբուք) |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36