Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Սաուդյան Արաբիայում կին տաքսիստներ են հայտնվել

1692
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 20:40
Սաուդյան Արաբիայում կին տաքսիստներ են հայտնվել

Սաուդյան Արաբիայում կանայք, ովքեր վերջերս մեքենա վարելու իրավունք էին ստացել, արդեն սկսել են աշխատել տաքսի ծառայությունում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Erem news-ին:

Գործակալության տվյալների համաձայն՝ թագավորության բնակիչների տեղափոխման ծառայությունները մատուցում են Uber և Careem տաքսի ծառայությունները Սաուդյան Արաբիայի 3 խոշոր քաղաքներում՝ Էր Ռիյադում, Ջիդայում և Էդ Դամամում:

Կանայք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել սեփական մեքենան ձեռք բերել, արդեն կիրակի օրվանից կարող են պատվիրել հատուկ ծառայություն՝ կին-վարորդ: