«Սասնա ծռեր»-ից Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը, որի համաձայն 500 հազար դրամ գրավ վճարելու դիմաց նա ազատ կարձակվի: Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ հրազենային վնասվածքի պատճառով Արմեն Լամբարյանը ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ և այժմ բուժհսկողություն կարիք ունի: Հիշեցնենք՝ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, զավթել շենք-շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ: Այդպիսով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36