Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը: Չնայած հարցաքննության հրավիրելու մասին Պետական եկամունտների կոմիտեի հայտարարությանը՝ նախկին նախարարը պնդում է, որ ինքը նման ծանուցում չի ստացել: «Ես իմ նախաձեռնությամբ երկուշաբթի օրը փոստից ճշտել եմ, որ նման փաստաթուղթ նամակով եղել է, և այդ շրջնակներում ես եղել եմ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Հաշվի առնելով նախաքննական բոլոր ընթացակարգերը՝ տվել եմ իմ պարզաբանումները»,- ասել է նախարարը: Սեյրան Օհանյանը, նախաքննական ընթացակարգերից ելնելով, այլ մանրամասներ չի հաղորդել, միայն ասել է, որ հարցաքննությունն առնչվում էր բանակի գործունեությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննությունը շարունակվում է: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00