ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները բաց նամակով են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք նամակն ստորև. «Մեծարգո պարոն Վարչապետ Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 18-ին, ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Ձեր որոշմամբ հաստատված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Ապա միայն սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) է հայտնի դարձել, որ այսօր՝ հունիսի 20-ին, կայանալու է խորհրդի նիստը՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար: Ըստ նույն սոցիալական ցանցի՝ ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգություն ունենալով, հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու գաղափարը: Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը՝ Արմեն Վարդանյանը, թեև ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության և այլընտրանքի հնարավորությունը և հունիսի 20-ին՝ մինչև խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը: Ցավոք, այսօրվա նիստում Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել՝ առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Թեև թեկնածուների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն, արդյունքում պարզվել է, որ, այնուամենայնիվ, անհասկանալի սկզբունքով ընդունվել են երեք այլ թեկնածություններ և քննարկվել: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ մեկ օր առաջ խորհրդի կազմը հրապարակելու և հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական և օբյեկտիվ չէ՝ հաշվի առնելով նաև թեկնածուների ներկայացման և նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը: Արմեն Վարդանյանը Ծառայության գուրծունեության ոլորտներին ամբողջապես տիրապետող, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում պետական աշխատանքային և ղեկավարման երկարամյա փորձով, ծառայության ստեղծման հիմք հանդիսացող սննդի անվտանգության ու անասնաբուժական տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծման և կայացման գործում բացառիկ դերակատարություն ունեցող մասնագետ է, ով վայելում է աշխատանքային կոլեկտիվի հարգանքը և անվերապահ աջակցությունը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված հանգամանքների վրա և ակնկալում, որ կանցկացվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի ևս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները: Անհրաժեշտության դեպքում կներկայացվեն Ծառայության աշխատողների երաշխավորությունը հաստատող ստորագրությունները»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18