«Քոչարյանին, Սերժիկին և յուր ախպեր Սարգսյան Փյունիկին զրկեցին պատվավոր քաղաքացու կոչումից». Լևոն Բարսեղյան
Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է. Մինչև դուք մանվել-էդիկ-մեդիկ էիք խաղացնում, Գյումրու ավագանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկեց Քոչարյան Ռոբիկին, Սարգսյան Սերժիկին և Յուր, ներողություն՝ յուր ախպեր Սարգսյան Փյունիկին: Սակայն՝ 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահի պահով չկարողացանք այդ կոչումից զրկել Գորիկ Հակոբյանին, զի, ինչպես ասացին դեմ քվեարկողները (ԲՀԿ), մեռած մարդ է և մենք քրիստոնյա ազգ ենք: Իհարկե, ես չհարցրի, թե բա էդ քրիստոնեաբար էի՞ն իրենց կագեբույով մեզ են բանից անում տասնամյակներ շարունակ, զի պատասխանն պարզ է: Այդ հանգուցյալին այդ կոչումից զրկելու հարցը մտցնելու ենք ավագանու հաջորդ նիստի օրակարգ, այդպես շարունակ, մինչև կզրկվի: Մեր քաղաքն այլևս նման խայտառակության մեջ չի հայտնվելու: Աղբյուրը` Լևոն Բարսեղյան (Ֆեյսբուք) |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36