Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում. քաղաքապետի մեկնած հաշտության ձեռքն օդում մնաց
309
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 12:40
Երեկվա հանրահավաքի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ իր հրաժարականը պահանջողներին կսպասի այսօր առավոտյան՝ Հաշտության նստարանի մոտ, որպեսզի իրար ձեռք սեղմեն: Գրիգորյանի մեկնած ձեռքը, սակայն, մնաց օդում. ոչ ոք չեկավ նրա հետ հաշտության: Քիչ անց կմեկնարկի Արմավիրի մարզպետի հանդիպումը Էջմիածնի քաղաքապետի, նրա աջակիցների ու հրաժարականը պահանջողների հետ: Ավելի վաղ մարզպետ Գագիկ Միրիջանյանը կոչով դիմել էր էջմիածնեցիներին՝ հորդորելով հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36