Թբիլիսիում բողոքի ցույցերն այսօր կշարունակվեն
![]() Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև բողոքի զանգվածային ցույցերն այսօր կշարունակվեն՝ ի աջակցություն սպանված անչափահաս Զազա Սարալիձեի, հաղորդում է Грузия Онлайн-ը՝ հղում անելով ցույցերի կազմակերպիչներին: Զազայի հայրն ու նրա աջակիցները երեկ գիշերել են Ռուսթավելիի պողոտայում: Նշենք, որ երեկ Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել կառավարության հրաժարականի պահանջով: Երեկ հայտնի էր դարձել նաև, որ դպրոցականների մահվան պատճառով բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական էր տվել Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Իսկ կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվել էր հրաժարական տալ: Հավելենք, որ ցույցերի պատճառ էր դարձել Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում 2017թ. դեկտեմբերին ծեծկռտուքի հետևանքով անչափահաս աշակերտների սպանությունը: Ցուցարարները հայտարարում են ոչ օբյեկտիվ հետաքննության անցկացման մասին, ինչպես նաև հայտարարում, որ դատախազությունը թաքցնում է դեպքի մասնակիցներից մեկին, ով գերատեսչության նախկին աշխատակցի որդին է: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
