«Վիզաների ազատականացումը Հայաստանի համար օրակարգային է». Արմեն Պապիկյան
«Վիզաների ազատականացումը մեզ համար օրակարագային հարց է, մենք հասկանում ենք, որ սա առաջնայնություն է Հայաստանի համար»,- այսօր՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ասել է ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը: Պապիկյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում. «Ի՞նչ է դա նշանակում, որ Հայաստանը և ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրարկման մասին է, նաև Հայաստանի պատրաստակամության մասին է՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Խոսքը նաև ԵՄ անդամ որոշ երկրների համաձայնությունն ստանալու մասին է՝ վիզային ռեժիմը մեկնարկելու վերաբերյալ: Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը»,- նշել է նա: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54