«Գործ տվող պատգամավոր Գագիկ Մելիքյանի գազալիցքավորման կայանը հարկեր չի վճարում». տավուշցիներն ահազանգում են
Մի խումբ տավուշցիներ դիմել են MAMUL.am-ին՝ տեղեկացնելով, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին պատկանող գազալցակայանը հարկեր չի վճարում: Մեզ ուղղված նամակում մասնավորապես ասվում է հետևյալը. «ՀՀԿ խառնակիչ, ստաժավոր «գործ տվող» պատգամավոր, շատ հաճախ էլ տավուշցու անունից հանդես եկող Գագիկ Մելիքյան մերժվածին պատկանող գազի լիցքավորման կայանը տարիներ շարունակ խուսափել է հարկեր վճարելուց պարզ պատճառով. նախ՝ ՀՀԿ-ի անունը պարբերաբար խայտառակող Գագիկ Մելիքյանն, ով շրջապատում շանտաժ անողի, ու մարդկանց վրա գրել տալու համբավ ունի ողջ Տավուշի մարզում, տարօրինակ է, որ նոր իշխանությունների գոյության պայմաններում շարունակում է Բերդ քաղաքի կենտրոնում՝ հայ-ռուսական Բարեկամության պատվին վեր խոյացած հուշարձանի հարևանությամբ գործող գազալիցքավորման իր կայանից գումարներ քամել, եկամուտներ ստանալ՝ շրջանցելով օրենքի տառն ու կետը»: Տավուշցիները հրավիրում են ԱԱԾ-ի ուշադրությունը. «Ո՞ւր են դեմքով նայում նոր կառավարությունն, ԱԱԾ-ն, որ սա շարունակում է տեռորն ու լցնում սեփական գրպանները: Եվ ինչո՞ւ են նոր իշխանությունները թույլ տալիս, որ Գագոն կեղեքի Տավուշի մարզն ու շարունակ գործ տա՝ բոլորի դեմ, միայն թե բիզնեսները ծաղկեն»: Բերդի Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանը շահագործում է «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն: «Այդ ընկերության հիմնադիրներից մեկը Մելիքյանի կինն է, երկրորդը՝ Երևանի բնակիչ Անահիտ Քալանթարյանն, ով Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կինն է, մասնագիտությամբ բժշկուհի, և երկուսն էլ ծնունդով Բերդից են: 2006 թվականին ընկերության բաժնետերերը փոխվել են, «Վիցի գրուպ» ՍՊԸ բաժնեմասերի ամբողջ փաթեթն անցել է ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանին՝ գրանցված Բերդի Այգեստան 78 հասցեում: Վարդան Առաքելյանն էլ, ի դեպ, Գագիկ Մելիքյանի աներորդին է: Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, դեռևս 2012 թվականին բացահայտել էր, որ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Վիցի գրուպ» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշակայաններում բացակայում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները: Դա էլ քիչ է, մինչ այսօր «Վիցի գրուպ»-ը սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ կոնկրետ ֆինանսական վնաս հասցնելով պետական բյուջեին»,- ասվում է նամակում: «Ի դեպ, այս պոռոտախոսը առաջիններից էր, ով կասկածի տակ էր դնում նոր իշխանությունների հաղթանակը, ստոր խոսքեր հնչեցնում, ու հիմա էլ նույն բանն անում է իր շրջապատում»,- հիշեցնում են տավուշցիները: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48