Տարոն Մարգարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն
«Գնալու ենք ոստիկանության 6-րդ վարչություն՝ Տարոնի դեմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հետքերով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մերժենք Տարոնին» նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին նախաձեռնության անդամները, այլ բազաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Այնուհետև նրանք քայլերթով գնացել էին դատախազություն, դիմում ներկայացրել Տարոն Մարգարյանի կողմից հանցագործության վերաբերյալ։ Դիմումի տակ բազմաթիվ քաղաքացիներ էին ստորագրել։ Նույն դիմումին կից ավելի վաղ օնլայն ստորագրահավաք էր սկսվել, որի տակ 2 000-ից ավելի մարդ էր ստորագրել։ Դատախազությունը Տարոն Մարգարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ոստիկանություն։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36