Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը և մնալու է Երևանի ավագանիում։ Նա մանդատից հրաժարվելու դիմել է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ Ըստ կանոնադրության՝ մանդատն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում հնարավոր է հրաժարվել դրանից։ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո խորհրդարան էր անցել Ալեն Սիմոնյանը։ Ի դեպ հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե կուզենար զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, պատասխանել է, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահի իրեն։ Նշենք նաև, որ երեկ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը հրաժարականի մասին հորդոր անի Տարոն Մարգարյանին, ապա վերջինս անպայման կհետևի այդ հորդորին: Աղբյուրը` Ալեն Սիմոնյան («Ֆեյսբուք») |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24