Նոր սկանդալ է հասունանում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ-ում կարծես նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը գերակայում է մնացյալ օրենքներին, ամրագրում է․ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»։ Իրավասու մարմինը հանրապետության նախագահն է։ Առաջադրվե՞լ է նոր ՍԴ թեկնածու՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին։ Նա ասաց, որ թեկնածու առաջադրվելու դեպքում ԱԺ նախագահն անմիջապես հանդես է գալիս հայտարարությամբ։ Այսինքն՝ երեկվա դրությամբ թեկնածու չէր առաջադրվել, թեեւ Էմիլ Բաբայանի չընտրվելուց անցել է 17 օր։ Խախտե՞լ է Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին։ «Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը գիտակցաբար կգնա Սահմանադրության խախտման ճանապարհով, բայցև չի կարող 10-օրյա ժամկետը նշանակել 25 օր»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30