«Երիտասարդական հիմնադրամն արատավոր պայմանավորվածության հիման վրա սոցիալական խնդիրներ է լուծել». Արայիկ Հարությունյան
Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև բուհերի կողմից Երիտասարդական հիմնադրամին վճարվող գումաներին. «Այն, ինչի մասին ես խոսել եմ, անցյալի մասին է եղել, անցյալի այն արատավոր երևույթների, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում: Եվ կոնկրետ բուհերի հսկայական միջոցների հաշվին Երիտասարդական հիմնադրամն ապահովել է Հանրապետական կուսակցության փիարն, ապահովել երիտասարդների ներգրավումը քաղաքական գործընթացների մեջ, տարբեր խնջույքների և նմանատիպ միջոցառումների միջոցով: Իհարկե, Երիտասարդական հիմնադրամը ինչ-որ չափով նաև սոցիալական խնդիրներ է լուծել, բայց շատ հաճախ այդ սոցիալական խնդիրները լուծել են այն պայմանով, որ դրա դիմաց, տվյալ մարդիկ, անհրաժեշտ ժամանկահատվածում, մասնավորապես ընտրությունների ժամանակ, կաջակցեն Հանրապետական կուսակցությանը: Ընդ որում, սա եղել է մի արատավոր պայմանավորվածության հիման վրա, որովհետև պարզվեց, որ բուհերի նախկին և ներկա ղեկավարները, ԿԳ նախարարությունը չեն հրապարակել, որ այս գումարներն ամենևին պարտադի չեն վճարման համար: Այս երևույթը սկսվել է 2000-ականներից: Բուհերը միլիարդների հասնող հսկայական գումարները հնարավորություն չեն ունեցել տնօրինել ինքնուրույն»,- ասել է Ա. Հարությունյանը: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36