Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Սխալ են անում, որ պահանջում են». Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին

421
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 16:20
«Սխալ են անում, որ պահանջում են». Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին

«Սխալ են անում, որ պահանջում են, ինչի՞ համար են պահանջում»,- անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, քաղաքապետի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ընտրակեղծիքներով է ընտրվել, պատասխանել է. «Հո ասելով չի... թող դիմի համապատասխան մարմիններին՝ տեսնեն ընտրակեղծիքներով է ընտրվե՞լ, թե՞ ոչ»:

Պնդմանն, ըստ որի՝ Տարոն Մարգարյանն անչափահասներին է ներգրավել իր ակցիաներին, ասել է. «Էն ակցիաներին, որ երեխեք էին մասնակցում, կարելի էր, էս մեկին չէր կարելի՞»: