Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Երուսաղեմի հայերը տառապում են արաբա-իսրայելական հակամարտության պատճառով». France 24

1277
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 13:30
«Երուսաղեմի հայերը տառապում են արաբա-իսրայելական հակամարտության պատճառով». France 24

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքի սյուժեի հերոսուհին Երուսաղեմի բնակչուհի Անի Դիկբիկյանն է, ով պատմել է, թե ինչ բարդությունների հետ է բախվում իր ընտանիքը Երուսաղեմում:

«Առաջ այստեղ հարմարավետ էր ապրելը, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Մենք վախենում ենք արաբներից և հրեաներից: Մի անգամ փողոցում հրեական թաղամասի հարևաններն իմ տղայի գլխին մետաղ էին նետել»,- պատմել է Դիկբիկյանը:

Հայուհին նշել է, որ հրեաներին և արաբներին դուր չի գալիս այն հագուստը, որը կրում են հայերը, ինչպես նաև նրանց դուր չեն գալիս հայկական ավանդույթները:

Հայկական համայնքից բացի, հեռուստաալիքը պատմում է նաև Երուսաղեմի հրեական, արաբական և քրիստոնեական հատվածների մասին՝ նշելով, որ նրանց կյանքի որակը վերջին շրջանում վատթարացել է: