Կրկես Գյումրիում. Բալասանյանին անվստահություն հայտնողները կողմ քվեարկեցին, որ նա մնա
Ավարտվեց «Բալասանյան դաշինքի» կողմից Գյումրու քաղաքապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցեց ավագանու 18 անդամ: Անվստահություն հայտնելու որոշումը չընդունվեց: «Ուրիշ մեխանիզմ չկար, սա միակ տարբերակն էր, ես ճիշտ ուղղությամբ գնացի»,- ասաց Սամվել Բալասանյանն, ըստ էության խոստովանելով, որ սա իր կազմակերպածն էր: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Ավագանու ընդդիմադիր անդամները համոզված էին, որ ընտրությունը շինծու է, քանի որ բալասանյանականները կրկին նախապատվությունը Սամվել Բալասանյանին են տալու: ՏԻՄ օրենքի համաձայն, եթե անվստահության հարց է քննարկվում, 1 տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48