Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Ինչպես ազատել քաղբանտարկյալներին». Տիգրան Պասկևիչյան

412
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 23:05
«Ինչպես ազատել քաղբանտարկյալներին». Տիգրան Պասկևիչյան

Առաջին քայլով կառավարության մակարդակով նրանց պետք է ճանաչել քաղաքական բանտարկյալներ՝ նշելով քաղաքական բուն դրդապատճառները։ Պետք է արձանագրել նաև, որ իրավիճակ է փոխվել, հետևաբար նրանք այլևս քաղաքական հետապնդման չեն կարող ենթարկվել։

Իմիջիայլոց, այս առիթն օգտագործելով, պետք է ընդհանրացնել և ձևակերպել «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը, որպեսզի ապագայում, Աստված մի արասցե, առիթ լինելու դեպքում դավիթհարությունյանները չփորձեն մտավարժանքով զբաղվել։

Նրանց պետք է ազատ արձակել՝ ի հետևանք քաղաքական իրավիճակի փոփոխության։ Ասում եմ՝ ազատ արձակել, ոչ ներել, ոչ արդարացնել, ոչ գործերը կարճել։ Դրանից հետո քաղբանտարկյալներն իրենք կարող են դիմել դատարան՝ արդարացում և փոխհատուցում ստանալու պահանջով։ Կամ՝ դատախազությունը կարող է դիմել դատարան՝ պահանջելով գործի վերաքննություն, և, եթե հարկ կա՝ պատիժ։

(Կարծեմ՝ դատախազությունը անկախ մարմին է, չէ՞)։

Համաներումը կամ ներման որևէ ձև պետք է բացառել. անտրամաբանական է։ Ներել կամ համաներել կարող էր Սերժ Սարգսյանը, եթե իր տեղում մնացած լիներ։ Փաշինյանի կառավարության համար այս մարդիկ ներման առարկա չեն։ Նրանց ուղղակիորեն և անհապաղ պետք է ազատ արձակել։