Փաշինյանը՝ Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշման պատճառների մասին
Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշման պատճառների մասին: «Ոստիկանապետ պետք է նշանակվեր ոստիկանության ներսի մարդ: Իմ իմացած ոստիկաններից, ովքեր կարող էին նշանակվել այդ պաշտոններին, Վալերի Օսիպյանն այն մարդն է, որ կոռումպացված չէ և որևէ կլանի անդամ չէ ու ոչ մի, այսպես ասած՝ տանիք չունի: Ապացույց՝ այսքան տարիների նրա՝ փողոցում սևագործ աշխատանք անելը: Ես 2007 թվականից նրա հետ փողոցներում դեմ առ դեմ «մարտի» եմ եղել, ես նրան ամեն ինչի մեջ ճանաչում եմ: Մեր քննադատությունները պետք է դառնան այն լծակը, որը կօգնի, որ Վալերի Օսիպյանը դառնա այն ոստիկանապետը, որ անհնաժեշտ է Հայաստանին: Ես ակնկալում եմ, որ Վալերի Օսիպյանը կիրականացնի այն հստակ պահանջները, որ ես նրա առջև դրել եմ»: Փաշինյանը նաև հիշատակեց, որ Օսիպյանի գործողություններից ինքն էլ է տուժել, սակայն իր վիրավոր ձեռքի և Օսիպյանի չկոռումպացված լինելու հակակշիռներում ինքը նախապատվությունը տալիս է չկոռումպացված լինելու հանգամանքին: «Այս հաշտության ու համերաշխության գաղափարը շատ կարևոր եմ համարում: Մենք, ըստ էության, հանում ենք ժողովրդի և ոստիկանության միջև փշալարերը»: Փաշինյանը նաև հիշատակեց, որ Օսիպյանը մինչև հիմա ապրում է Նուբարաշեն վարչական շրջանում: |
«Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ զինվորականներ (տեսանյութ)
8910:36Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
106Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
10525.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
15324.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
38424.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
10624.04.2024, 09:24