ԱՄՆ-ն «առևտրային պատերազմում» վերջնագիր է ներկայացրել Եվրոպային
4292
Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 12:25
![]() Եվրոպական երկրներն անհանգստություն են հայտնել՝ կապված ԱՄՆ մետաղների արտահանման համար ամերիկյան պահանջների հետ, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Եվրոմիությանն ու Կանադային. Վաշինգթոնը պահանջել է համաձայնել ամերիկյան կողմի քվոտաների հետ, այլապես՝ կոշտ մաքսատուրքեր կսահմանի կանադական և եվրոպական ապրանքների համար: Նման հայտարարությամբ, գործակալության տեղեկությունների համաձայն, հանդես է եկել ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը: Նա հայտնել է, որ որոշումը կընդունվի մինչև մայիսի 1-ը: «Մենք կոչ ենք անում բոլորին համաձայնել եթե ոչ սակագներին, ապա քվոտաներին»,- ասել է Ռոսը: Bloomberg-ը նշում է, որ Եվրոմիությունը կամ պետք է զիջի Վաշինգթոնին կամ բախվի նոր սակագների հետ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
