Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Իշխանությունն անցնցում հանձնելու համար հանրահավաքի մասնակիցները միաձայն լիազորեցին Նիկոլ Փաշինյանին բանակցություններ վարել Կարեն Կարապետյանի հետ

363
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 20:50
Իշխանությունն անցնցում հանձնելու համար հանրահավաքի մասնակիցները միաձայն լիազորեցին Նիկոլ Փաշինյանին բանակցություններ վարել Կարեն Կարապետյանի հետ

«Ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից առաջ ստացա ձեր լիազորությունը, խնդրում եմ՝ հաստատել, որ լիազորում եք ինձ բանակցելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ իշխանության անցնցում ու անվերապահ ժողովրդին փոխանցելու թեմայի շուրջ»,- դիմելով բազմահազար քաղաքացիներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բազմությունը բացականչեց՝ Այո: